Սիրիական Համա նահանգի դատախազ Ադնան Մոհամեդ ալ-Բակուրը (Adnan Bakkour) հրաժարվել է պաշտոնից եւ անցել ընդդիմության կողմը:

YouTube-ում հայտնված տեսահոլովակում Բակուրը խոստովանում է, որ վկա է եղել , թե ինչպես կառավարական ուժերը բռնություններ են կիրառել Սիրիայի հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ:

Ավելի վաղ Սիրիայի պաշտոնական մամուլը հայտնել է, որ Համայի դատախազը առեւանգվել է, սակայն տեսահոլովակում Բակուրը ժխտում է այդ տեղեկությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: