Թերթը գրում է, որ ներիշխանական կուլիսների խոսակցությունների համաձայն` ՃՈ պետ Մարգար Օհանյանի ձերբակալութունից հետո աշնանը սկսվելու է պաշտոնանկությունների եւ ձերբակալությունների նոր շղթա:

Կձերբակալվեն կամ աշխատանքից կազատվեն հանրության շրջանում առավել կոռումպացված համբավ ունեցող չինովնիկներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդպիսով ընտրություններին ընդառաջ իշխանությունները ե հանրությանը, թե միջազգային կառույցներին ցույց կտան, որ պայքարում են կոռուպցիայի դեմ եւ ժողովրդին թալանողներին հեռացնում են համակարգերից եւ կալանավորում: «Ասում են, թե իշխանութունները պաշտոնյաների մի ցանկ են կազմել, որոնցից պետք է ազատվեն մինչեւ տարեվերջ: Այդ պաշտոնյաների շարքում նշվում են նաւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունները: Կարծիք կա, թե Շիրակի մարզում Վ. Ղուկասյանի փոխարեն ազդեցության լծակներն ամբողջովին կհանձնվեն մարզպետ Աշոտ Գիզիրյզնին»,-գրում է «168 ժամ»: