Թերթը զրուցել է Մարգար Օհանյանի եղբոր` Մուշեղ Օհանյանի հետ:

Պարոն Օհանյան, ճի՞շտ է, որ ձեր եղբոր ձերբակալությունից հետո աշխատանքից ազատվելու դիմում եք գրել:

Ոչ: Այդպիսի բան չկա: Ես շարունակում եմ աշխատել իմ պաշտոնում, այս պահին էլ իմ աշխատասենյակում եմ:

Դուք տեղյա՞կ եք այն գործից, որում այժմ կասկածվում է Մարգար  Օհանյանը:

Ոչ, տեղյակ չեմ եղել:

Հնարավոր համարո՞ւմ եք, որ ձեր եղբոր ձերբակալությունը թյուրիմացության արդունք լինի, կամ հակառակը` նրան քավության նոխազ դարձնելու փորձ արվի:

Չգիտեմ: Հիմա քննչական գործողություններ են գնում, պետք է տեսնենք; Բայց ես համոզված են, որ իմ եղբայրը մաքուր ա: