Թերթը գրում է, որ նախընտրական աշնանը քաղաքական դաշտի նոր վերաձեւումներ են սպասվում: Միավորված աշխատանքային կուսակցությունը` ՄԱԿ-ը նույնպես մասնակցելու է 2012-ի խորհրդարանական ընտրույուններին, սակայն ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանը մասնակցության ձեւի եւ ֆորմատի վերաբերյալ դեռ հստակ չի կողմնորոշվել: «Մեր հարցի` այդուամենայնիվ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր դաշտին է հարում ՄԱԿ-ը, Արսենյանը պատասխանեց. «ՄԱԿ-ը մշտապես եղել ա չափավոր կառուցողական դաշտում: Սկսենք նրանից, որ մենք հեղափոխական կուսակցություն չենք: Մենք գտնում ենք,որ մեր պոտենցիալը կարող ենք առաջարկել հանրապետության ընտրողներին, սակայն այդ պոտենցիալըոչ միայն քանդելուն եւ նորը սարքելուն է ուղղված, այլեւ բարեփոխումներին»: Այսինքն չի բացառվում, որ հենց ՀՀԿ-ի՞ն միավորվեք:

Արսենյանն արձագանքեց. «Ես նման բան չհայտարարեցի, կգա ժամանակը` մեր քննարկումների արդունքում եւ, վերլուծելով իրավիճակը հանրապետությունում, խնդիրների շարքը,որ մեր երկրի առջեւ կանգնած կլինի, էդ ժամանակ մենք կընտրենք ամենաողջամիտ տարբերակը»,- գրում է «Հրապարակ»-ը: