Թերթը գրում է, որ գեներալ Մանվել Գրիգորյանի որդուն եւ հարսին, որոնք երկու ամիս առաջ են ամուսնացել, օրերս հյուրընկալել է Ամենայն հայոց կաթողիկոսը:

Նա նորապսակներին իր մոտ է հրավիրել քավորի` գեներալ Սեյրան Սարոյանի հետ եւ տվել իր հայրապետական օրհնանքը: «Բացի օրհնանքից, մեր աղբյուրների փախանցմամբ, նորապսակներն ստացել են նաեւ ոսկե խաչեր` ադամանդե քարերով», գրում է «Հրապարակ»-ը: