Միջազգային իրավապաշտպան կառույցների Human Rights House Network ցանցը, որը ներառում է 52 կազմակերպություններ, բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահին:

Դրա մեջ պահանջվում է «վերջ դնել Բաքվի բնակիչների սեփականության հանդեպ իրավունքների խախտմանը»,- հայտնում է Turan-ը:

Նամակում ասված է. «Իրավապաշտպան Լեյլա Յունուսի` Բաքվի կենտրոնում գտնվող  գրասենյակի եւ մասնավոր սեփականության քանդումը ապօրինության եւ իշխանությունների կամայականություների վառ օրինակ է:

Մենք դատապարտում ենք սեփականության քանդման այդ ապօրինությունները եւ խնդրում անհապաղ դադարեցնել դրանք: Դա նաեւ Ադրբեջանի Սահմանադրության խախտում է:

Ադրբեջանի կառավարությունը պետք է թափանցիկ համակարգ ստեղծի, որը կերաշխավորի համարժեք փոխհատուցումն ըստ շուկայական գների:

Մենք իշխանություններին կոչ ենք անում անհապաղ հետաքննել Յունուսի տան քանդման փաստը, եւ նրան համարժեք փոխհատուցում տրամադրել»: