Լոռիի մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրում այսօր` սեպտեմբերի 1-ին դեռեւս չպարզված հանգամանքներում «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ սահել Դեբետ գետը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի 03 ՍԼ 662 համարանիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ` Տիգրան Բաղդասարյան) գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է ավտոկռունկ:
Զոհեր եւ տուժածներ չկան:



























