Սեպտեմբերի 1-ին`ժամը 07.15-ին ստացված ահազանգի համաձայն, Երեւան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 54 հասցեում գտնվող  Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շենքում տեղադրված է ռումբ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ,փրկարարական ուժերի վարչության եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Որոնողական աշխատանքներն իրականացրել են ՀՀ ոստիկանության կինոլոգների խումբը եւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները:

Ժամը 9.42-ին հայտարարվել է տագնապի ավարտ`ռումբ չի հայտնաբերվել: