Երեւանում օգոստոսի 31-ի երեկոյան, Արտաշիսյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 10ա տան խոհանոցում գտնվող գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք եւ բռնկում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 19.15-ին: Այրվել է 3 կիլոգրամանոց գազի բալոն:

Հրդեհի հետեւանքով դեմքին ստացված այրվածքով Երեւան քաղաքի Այրվածքների կենտրոն է տեղափոխվել նույն տանը վարձակալության հիմունքներով բնակվող, 52-ամյա Աստղիկ Մարտիրոսյանը:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: