Այսօր` սեպտեմբերի 1-ին, Վենետիկի 68-րդ կինոփառատոնում մրցույթային ծրագրում ցուցադրվելու է Ռոման Պոլանսկիի «Կոտորած» ֆիլմը:

«Կոտորած» ժամանակակից հանրահայտ պիեսը պատմություն է այն մասին, թե ինչպես երկու ընտանիքներ մտերմանում են իրենց որդիների` դպրոցում կազմակերպած ծեծկռտուքից հետո: Գլխավոր դերերն ստանձնել են Ջոդի Ֆոսթերը, Քեյթ Ուինսլեթը ու ավստրիացի դերասան Քրիստոֆ Վալցը:

Այսօր Լիդո կղզու վրա ակնկալվում է ամերիկյան փոփ-երգչուհի Մադոննայի ժամանումը, ով մրցույթից դուրս կցուցադրի իր ռեժիսորական աշխատանքը:

«W.E» կոչվող ֆիլմը  (Ուոլիս եւ Էդուարդ անունների սկզբնատառերը) Մեծ Բրիտանիայի թագավոր Էդուարդ 3-րդի եւ ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնի սիրավեպի պատմությունն է: Թագավորական ընտանիքը չի ցանկանում Էդուարդի կնոջ կարգավիճակում տեսնել բաժանված ամերկուհուն: Այդ պատճառով Էդուարդը հրաժարվում է գահից հօգուտ Գեորգ 7-րդի` Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհու` Ելիզավետա 2-րդի հոր:

Նշենք, որ Պոլանսկին չի կարող ներկա գտնվել պրիմիերային: Նա դեռ չի հարթել իր դատական խնդիրները, որոնք կապված են 30 տարվա վաղեմության մի գործի հետ, երբ նրան մեղադրել են անչափահասի բռնաբարության մեջ: «Կոտորած»-ի վրա ռեժիսորը աշխատել է Շվեցիարիայում տնային կալանքում գտնվելու ժամանակ: