Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում սահմանվել են 9 ժամային գոտիներ, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը: ՌԴ կառավարության որոշմամբ, երկիրը բաժանվել է Կալինինգրադյան (Մոսկվա-1 ժամ), Մոսկովյան, Եկատերինբուրգյան (+2), Օմսկի (+3), Կրասնոյարսկի (+4), Իրկուտսկի (+5), Յակուտսկի (+6), Վլադիվոստոկի (+7) եւ Մագադանի (+8) ժամային գոտիների:
2011 թվականի հունիսի 9-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է «Ժամանակի հաշվարկման մասին» դաշնային օրենքը, որը ենթադրում է Ռուսաստանի անցումը ձմեռային ժամանակի, ինչպես նաեւ տալիս է «ժամային գոտիների» սահմանումը: Ռուսաստանցիները վերջին անգամ ամառային ժմանակ են անցել այս տարվա մարտի 27-ին:

























