Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջական կարգավորման միակ հնարավորությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերում որպես լիիրավ կողմ Լեռնային Ղարաբաղի մասնակցության ապահովումն է: Այդ մասին հայտնել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում:
«Առանց մեր մասնակցության հակամարտության կարգավորումը ռեալ չէ»,-հայտարարել է Սահակյանը` հավելելով, որ «դա ընդունում են նաեւ միջազգային միջնորդները, օրինակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»:
Նրա խոսքով, Ստեփանակերտը պատրաստ է ուղիղ բանակցություններ սկսել եւ ցանկացած հարց քննարկել Բաքվի հետ: «Կարծում եմ, որ ամբողջական ձեւաչափի վերականգնումը միայն ժամանակի հարց է, եւ որքան շուտ դա տեղի ունենա, այնքան քիչ ժամանակ կպահանջվի հակամարտության վերջնական կարգավորման համար»,-հայտնել է նա:



























