Կապանի հիվանդանոցից այսօր` սեպտեմբերի 1-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր սնկային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Կապանի 6 բնակիչներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են օգոստոսի 31-ին, տանը, Կաղնուտ գյուղի տարածքից հավաքած սունկն ուտելու հետեւանքով:



























