ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն օգոստոսի 31-ին ընդունել է Մերձդնեսդրի մոլդովական հանրապետության պատվիրակությանը, որը ժամանել է մասնակցելու ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակի տոնակատարություններին: Մերձդնեսդրի պատվիրակությունը գլխավորում է այդ չճանաչված հանրապետության ԱԳ նախարար Վլադիմիր Յաստրեբչակը:

Հանդիպման ժամանակ կարծիքներ է փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ:

Զրույցի մասնակիցները կանգ են առել երկու երկրներում ընթացող հասարակական քաղաքական գործընթացների վրա, քննարկել ԼՂ եւ մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման հեռանկարները եւ այլն: Կողմերը հաստատել են, որ կողմ են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:

Քննարկվել է նաեւ երկկողմ համագործակցության հեռանկարները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: