Մոսկվայում զարմանք են առաջացնում փորձերը՝ ԱՊՀ եւ Եվրամիության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները ներկայացնել որպես իրար բացառող:
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՊՀ-ի եւ ԵՄ-ի շրջանակներում այդ գործընթացները չպետք է հակադրել։
«Երբ մեր հարեւաններից հրապարակայնորեն պահանջում են որոշել՝ ում հետ են նրանք՝ Մոսկվայի, թե Բրյուսելի, դա մեզ կրկին հետ է մղում դեպի անցած դարի գաղափարական կարծրատիպեր»,- Լավրովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
«Մեզ համար, իհարկե, զարմանալի են ԱՊՀ եւ Եվրամիության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները ներկայացնել որպես իրար բացառող»,- ընդգծել է նա



























