Վրաց-թուրքական սահմանն ապօրինաբար անցնելու փորձի ժամանակ վրացի սահմանապահները 10 օտարերկրացիների են ձեբակալվել:
Ասիայի երկրների քաղաքացիները ձերբակալվել են Ախալցխայում, որտեղ պատրաստվում էին զանգվածաբար անցնել թուրք-վրացական սահմանը, հաղորդում են վրացական լրատվամիջոցները` վկայակոչելով Վրաստանի սահմանապահ ոստիկանությանը:
Ձերբակալվածների մեջ մեկը Հնդկաստանի քաղաքացի է, 8-ը` Բանգլադեշի: Նրանց հետ ձերբակալվել է նաեւ Թուրքիայի մի քաղաքացի, ով պետք է ապահովեն սահմանի անօրինական անցումը:


























