Սերբիան պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին Բաքվում կայացած ճեպազրույցում հայտնել է  Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը, հաղորդել է APA-ն:

Նա նշել է, որ «երկրի տարածքային ամբողջականությունը եւ սուվերենիտետը միջազգային իրավունքի բոլոր փաստաթղթերի, այդ թվում Հելսինկյան եզրափակիչ ակտի ու ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմնական բաղկացուցիչներն են»:

ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի եւ Սերբիայի միջեւ լիակատար փոխըմբռնում է տիրում քաղաքական դաշտում. «Մենք պաշտպանել եւ պաշտպանելու ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: