Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի օդանավը Լիբիայի Բենղազի քաղաք 227 մլն դոլար է տեղափոխել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայնաը։
Այդ միջոցները Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից օրերս սառեցված լիբիական ակտիվների (մեկուկես միլիարդ դոլար) մի մասն են կազմում։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն այսօր հայտարարել է, որ Ֆրանսիայում կապասառեցվեն Լիբիայի՝ մեկուկես միլիարդ եվրոյի հասնող ակտիվները։
Փարիզում այսօր բացվում է Լիբիայի ապագայի մասին միջազգային խորհրդաժողովը։ Դրան կմասնակցեն միջազգային կառույցների ներկայացուցիչներ եւ շուրջ 60 պետությունների պատվիրակություններ։



























