Wikileaks կայքի ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ ամերիկյան դիվանագետների ավելի քան 250 հազար գաղտնի փաստաթուղթ ինտերնետում հայտնվել է առանց իր իմացության: Wikileaks-ը վրիպակի մեջ մեղադրել է The Guardian բրիտանական թերթին, որի հետ համագործակցել է:

Պարզվել է, որ The Guardian-ի կայքը այդ սկանդալային փաստաթղթերը փոխանցել է հրապարակման համար: Տվյալների փոխանակումը տեղի է ունեցել գաղտնագրով պաշտպանված սերվերի միջոցով: Սակայն անհասկանալիորեն գաղտնագիրը եւ սերվերի տվյալները հայտնվել են BitTorrent կայքում:

«The Guardian-ի լրագրողը անփութությամբ կամ վատ դիտավորությամբ ամբողջ աշխարհին հայտնել է գաղտնագիրը եւ խախտել թերթի հետ ունեցած մեր պայմանավորվածությունը»,-ասված է Twitter կայքում տեղադրված WikiLeaks-ի էջում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

The Guardian-ը մերժում է իրեն ներկայացվող մեղադրանքները: