Ամառվա վերջին օրը Երեւանում արձանագրվեց բենզինի գնի նվազում: Սեպտեմբերի 1-ին բենզինի գինը 10 դրամով իջավ նաեւ մարզերի բենզալցակայանների մեծ մասում:

Ներկայումս բենզինի սուպեր տեսակը վաճառվում է 500 դրամով, պրեմիումը` 470, ռեգուլյարը` 450:

Նշենք, որ միջազգային շուկաներում վերջին 1 ամսում նավթի գները անկման միտումներ ունեն: Վերջին տվյալներով` ամերիկյան թեթեւ նավթի 1 բարելի արժեքը Նյու Յորքի բորսայում կազմում է մոտ 88 դոլար, հուլիսի 110 դոլարի համեմատ: