Գարեգին Բ-ն սեպտեմբերի 1-ին երկօրյա այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, որտեղ կմասնակցի ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին:
Այցի ընթացքում նրան ուղեկցում են Ֆրանսիայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի ղեկավար Էզրաս Ներսիսյանը, զինվորական հոգեւորականության ղեկավար եպիսկոպոս Վրթանես Աբրահամյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր աթոռի մամուլի ծառայությունից:




























