Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Գիտելիքի օրն այցելել է Ստավրոպոլի հանրակրթական դպրոցներից մեկը:
Դասարաններից մեկում նախագահը հարցրել է բարձր դասարանցիներին, թե ինչ են նրանք ցանկանում դառնալ ապագայում:
Բարձր դասարաններից մեկը` Մարատ Կարատովը, պատմել է Մեդվեդեւին, որ մշակում է WOOS նոր օպերացիոն համակարգ, որը, նրա կարծիքով կարող է փոխարինել Windows-ին: Դրա մշակման համար աշակերտը նախագահից մեկ միլիոն եվրո է խնդրել «Դա ավարտին հասցնելու համար, պետք է մեկ միլիոն եվրոյի ներդրում կատարել»,-ասել է Մարատ Կարատովը, հաղորդում է «Վեստին»:
«Հենց հիմա գտնեմ»,-կատակել է Մեդվեդեւը: Նա նաեւ հետաքրքրվել է, թե ում համար են նախատեսված այդ ֆինանսական միջոցները:
Դպրոցականը բացատրել է, որ գումարը պետք է վճարել աշխարհի տարբեր կետերում աշխատող ծրագրավորողներին: Ամբողջ խմբի մեջ 200 հոգի են ընդգրկված: «Պետք է գումարը բաժանել երկրների միջեւ եւ փոխանակվել»,-առաջարկել է Մեդվեդեւը:
Նախագահը հավելել է, որ «դա հետաքրքիր նախագիծ է» եւ խոստացել է մտածել, թե ինչով կարող է օգտակար լինել:

























