Լիբիացի ապստամբները մեկ շաբաթով երկարաձգել են Մուամար Քադաֆիի կողմնակիցների կողմից  Սիրտ քաղաքը հանձնելու վերջնագրի ժամկետը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Լիբիայի անցումային ազգային խորհուրդը: Այսպիսով, Քադաֆիի հայրենի Սիրտ քաղաքը ապստամբներին հանձնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է:

«Մենք ցանկանում ենք խաղաղ մտնել Սիրտ, ինչպես նաեւ հարավային շրջաններ, որպեսզի խուսափենք արյունահեղությունից: Իդ ալ-Ֆիտր տոնի ավարտից հետո, շաբաթ օրվանից նրանք այդպիսի հնարավորություն չեն ունենա»,- ասել է Անցումային ազգային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը, սպառնալով, հակառակ դեպքում, խնդիրը լուծել «ռազմական ճանապարհով»: