Երեւանի Հյուսիսային  պողոտայում՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 21։00-ին, տեղի կունանա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլի (կվինտետի) համերգը։ NEWS.am-ին այս մասին հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունից։

Անսամբլի կազմում հանդես կգան ջութակահարներ, ալտահարներ, թավջութակահարներ եւ մեկ դաշնակահար։

Ծրագրում կհնչեն Պիացոլայի, Բրեգովիչի, Շտրաուսի ստեղծագործությունները։