Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում Քաղսի գյուղի վարչական տարածքում բախվել են բեռնատար գնացքն ու BMW մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժնինը պարզում են BMW-ի վարորդի, վիրավորի և բեռնատար գնացքի վարորդի ինքնությունը։ BMW-ն վերածվել է մետաղի ջարդոնի։





























