Լիբիական նոր իշխանությունների օժանդակմանն ուղղված միջազգային կոնֆերանսը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում, որի բացումը կատարել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Մոտ 60 երկիր եւ կազմակերպությունը մասնակցել են կոնֆերանսին:
Կոնֆերանսի մասնակիցները հանդես են եկել նախկինում Մուամար Քադաֆիին պատկանող բոլոր լիբիական գործարքների սառեցման օգտին, հայտարարել է Սարկոզին` կոնֆերանսի արդյունքներն ամփոփելիս:
Ֆրանսիայի նախագահը նաեւ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է ռազմական օպերացիան այնքան ժամանակ, մինչեւ Քադաֆին այլեւս վտանգ չներկայացնի երկրի բնակչության համար:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սեպտեմբերի 1-ին ելույթ ունենալիս հայտարարել էր, որ Լիբիայում ռազմական գործողությունները պետք է շարունակվեն մինչեւ քաղաքացիական բնակչության լիակատար անվտանգության ապահովումը:
Քլինթոնի խոսքով, լիբիական իշխանությունները պետք է հնարավորություն ստանան ներկայացնել երկիրը ՄԱԿ-ում, իսկ Ջամահիրիայի դեմ պատժամիջոցները պետք է վերացվեն:
ԱՄՆ պետքարտուղարությունը կարծում է, որ Անցումային իշխանության քայլերը պետք է ուղղված լինեն երկրի վերականգմանը: «Աշխատանքը չի վերջանում Քադաֆիի վարչակարգի տապալմամբ: Պատերազմում տարած հաղթանակը խաղաղության երաշխիք չէ»,-մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























