Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր` սեպտեմբերի 2-ին, պաշտոնական այցով  ժամանել է Տաջիկստան: Ռուսական պետության ղեկավարը հանդիպելու է տարածաշրջանի մի շարք երկրների առաջնորդների հետ, իսկ սեպտեմբերի 3-ին մասնակցելու է ԱՊՀ գագաթաժողովին:

Սեպտեմբերի 1-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Այդ օրը նախատեսված է նաեւ Ռուսաստանի, Տաջիկստանի, Աֆղանստանի եւ Պակիստանի առաջնորդների քառակողմ հանդիպումը: Բացի այդ, նախատեսվում է Ռուսաստանի նախագահի առանձին հանդիպումներ Քարզայի եւ Զարդարի հետ:

Շաբաթ օրը Ռուսաստանի նախագահը մասնակցելու է ԱՊՀ գագաթնաժողովին: Ֆորումի շրջանակներում ակնկալվում է նաեւ Մեդվեդեւի հանդիպումը ԱՊՀ անդամ երկրիների ղեկավարների, մասնավորապես Թուրքմենիայի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:

Նշենք, որ սեպտեմբերի 2-ից 3-ը Դուշանբեում կայանալիք ԱՊՀ 20-րդ գագաթնաժողովին մասնակցելու է նաեւ Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: