Լիբիայի գլխավոր ժողովրդական կոմիտեի քարտուղար (վարչապետ) Բաղդադի Մահմուդին հայտարարել է, որ անցնում է ապստամբների կողմը, որոնց համարում է երկրի միակ օրինական իշխանություն: Խոսքը գնում է Անցումային ազգային խորհրդի մասին:

Նա տեղեկացրել է, որ իր այդ որոշման մասին ինքը ապստամբներին հայտնել է 2 օր առաջ: Մահմուդին կոչ է արել վերջ տալ ռազմական գործողություններին` հետագա արյունահեղությունից խուսափելու համար, հաղորդում է Panapress.com-ը:

Հիշեցնենք, որ լիբիացի ապստամբները, ովքեր վերահսկում են երկրի մեջ մասը, այդ թվում մայրաքաղաք Տրպոլին, վերջնագիր են ներկայացրել Քադաֆիի կողմնակիցներին, առաջարկելով մինչեւ սեպտեմբերի 10-ը վայր դնել զենքը: Հակառակ դեպքում, ապստամբները, որոնց աջակցում է ՆԱՏՕ-ի օդուժը, լայնամասշտաբ գործողությունների կանցնեն:

Նշենք, որ Քադաֆիի կողմնակիցները վերահսկում են մի քանի բնակավայրեր, որոնցից ամենամեծը Միջերկրական ծովի ափին գտնվող Սիրտ քաղաքն է:

Քադաֆիի գտնվելու վայրը դեռ անհայտ է: