Թերթը զրուցել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:
Պարոն Սարգսյան, մեր թերթի հետ ունեցած նախորդ զրույցում ասել էիք, որ ապամոնտաժվելու են Աբովյան փողոցում գտնվող «Գարդերոբ», «Բիզոն» եւ այլ կարգի խանութները: Նախ` պնդո՞ւմ եք դա, եւ հետո, այսպես ասած` աչքներս ե՞րբ կտեսնի:
Այդ որոշումը Աբովյան փողոցի մի քանի խոշոր տաղավարներ, կառույցներ ապամոնտաժելու մասին, եղել է դեռ Գագիկ Բեգլարանի քաղաքապետ լինելու շրջանում: Հիմա վերանայվում են ժամկետները, որպեսզի դա ավելի արագ արվի:
Այսինքն` ոչ բոլորը կապամոնտաժվե՞ն:
Կապամոնտաժվեն բոլոր խոշոր կառույցները եւ նաեւ մի քանի կրպակներ, որոնք էլի իրենց դարն ապրել են: Վերջնական ժամկետները կճշտվեն առնվազն 10 օրվա ընթացքում, որովհետեւ դրանք գործող օբյեկտներ են: Ժամկետների մասին լրացուցիչ կասվի, բայց դա չի լինի շատ ուշ:Կարծում եմ, որ ամիսների խնդիր է:
Իսկ կոնկրետ ո՞ր խանութների մասին է խոսքը:
Ինչ որ տեսնում եք մայթերի վրա: Մայթերի վրա կառուցված բոլոր շինությունները:




























