Հայաստանցուն մեղադրում են Նովգորոդի երկու ընկերությունների բաժնետոմսերը շորթելու մեջ: Ոչ պաշտոնական տվյալներով, մեղադրյալն ու նրա հանցակիցը (ում ինքնությունը պարզվել է, սակայն չի հաջողվել ձերբակալել), մի քանի տարի առաջ պահանջել են բաժնետերերից իրենց փոխանցել բաժնետոմսերի փաթեթները:

Դիմումների հիման վրա քրեական գործ է հարուցվել` շորթման հատկանիշներով, սակայն հանցագործին չի հաջողվել միանգամից ձերբակալել: Միայն 2010թ. օգոստոսին  մեղադրյալներից մեկին գտել են Հայաստանում եւ արտաքսել Ռուսաստան:

Առաջիկայում քրեական գործն ուղարկվելու է դատարան: