«Լինքոլն-88» ավազակախմբի՝ հայ սպանած ղեկավար Անդրեյ Լինքի եւ ավազակախմբի 9 անդամների նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ։ Նրանք դատապարտվել են 3,5-9 տարվա ազատազրկման։ 19 դատապարտյալներից մնացած ինը պայմանական պատժաչափեր են ստացել։
Երիտասարդ մարդիկ, որոնց մեծ մասն անչափահասներ են, շատ հարձակումներ նկարահանել են եւ տեղադրել ինտերնետում։ 2007 թվականի հինգ ամիսների ընթացքում նրանք 12 հարձակում են գործել, պարզել է հետաքննությունը։
Մի շարք հարձակումների շարքում նրանք Հայաստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիների են սպանել։




























