Ֆրանսիան մինչեւ 2030 թվականը 1 միլիարդ ծառ կտնկի՝ կենսաբազմազանությունը փրկելու համար, հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնում է EuroActive-ը։

Այս ամառ Ֆրանսիայում հրդեհները ոչնչացրել են 72 000 հեկտար անտառ, ինչը վեց անգամ ավելի է, քան վերջին տասը տարվա միջին ցուցանիշը։

Իր ելույթում Մակրոնը շնորհակալություն է հայտնել հրշեջներին, անտառապահներին, անվտանգության աշխատակիցներին, որոնք մասնակցել են այս ամառ հազարավոր հեկտար անտառներ ոչնչացրած հրդեհների մարմանը։

Մակրոնը նաեւ հայտարարել է 2030 թվականի համար անտառային իր նոր ռազմավարության մասին, որի նպատակն է ուժեղացնել գերատեսչական եւ օդային ռեսուրսները։ Հայտարարված միջոցառումների թվում գերատեսչական հրշեջ-փրկարարական ծառայությունները տարեկան 150 մլն եվրո բյուջե կստանան։ Ֆրանսիան նաեւ կավելացնի իր երկկենցաղ ինքնաթիռների պարկը: