Թերթը գրում է. «Օրերս «Արմենիա» հեռուստաընկերությունում աշխատանքից հեռացրել են օպերատորներից մեկին:

«Մեր տեղեկություններով՝ հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Սարգսյանը նրան հեռացրել է որդիական վիրավորվածության հողի վրա:

Ըստ մեր աղբյուրի՝ վերջերս, երբ Արմեն Աշոտյանն Արտեմ Սարգսյանին մեդալ է շնորհել եւ հաճոյախոսություններ շռայլել, օպերատորի մեղքով բարձրախոսը միացված չի եղել, եւ տեսանյութն այդպես եթեր է հեռարձակվել: Բագրատ Սարգսյանն էլ, զայրացած, որ իր հոր մեծարման արարողությունը կիսատ-պռատ է տեսանկարվել, ազատել է երկարամյա օպերատորին»,- գրում է «Հրապարակ»-ը: