Սեուլի փողոցում Հելոուինի տոնակատարության ժամանակ ամբոխի մեջ հրմշտոցի հետեւանքով մոտ 100 մարդ է տուժել, հայտնում է AP-ն։
Ազգային հրշեջ վարչության ներկայացուցիչ Չհոն-Սիկը հայտնել է, որ շաբաթ գիշերը Իտհեւոն հանգստի գոտում հրմշտոցի ժամանակ 100 մարդ է տուժել, եւ մոտ 50 մարդու մոտ սրտի կանգ է եղել:
Նրա խոսքով, մարդիկ ենթադրաբար մահացու ջախջախվել են այն բանից հետո, երբ մեծ ամբոխը սկսել է առաջ շարժվել Hamilton հյուրանոցի՝ Սեուլի խնջույքների գլխավոր վայրի մոտ գտնվող նեղ նրբանցքով:
Ավելի քան 400 փրկարար եւ 140 մեքենա ամբողջ երկրից, այդ թվում՝ Սեուլում առկա ողջ անձնակազմը, ուղարկվել են փողոցներ՝ տուժածներին օգնելու համար:
Պաշտոնյաները դեռ չեն հայտնել զոհերի թիվը։ Ազգային հրդեհային գործակալությունն առանձին հայտարարել է, որ պաշտոնյաները դեռ փորձում են պարզել շտապ օգնության պացիենտների ճշգրիտ թիվը:
Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնի է երկու մահացածների մասին, սակայն նրանց թիվը կարող է աճել։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ մոտ 100 000 մարդ է հավաքվել Իտհեւոնի փողոցներում Հելոուինի տոնակատարության համար, որը վերջին տարիներին ամենամեծն է եղել Covid-19-ի պատճառով սահմանափակումների մեղմացումից հետո:




























