Թերթը գրում է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է կնքել միջազգային մի համաձայնագիր, որով նախատեսվում է Հայաստանից աշխատուժ արտահանել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ:

«Խնդիրն այստեղ միայն այն չէ, որ Հայաստանի իշխանությունները փաստորեն պետական մակարդակով խրախուսում են արտագաղթը: Բանն այն է, որ այսօր Հայաստանի ցանկացած «իրեն հարգող» պաշտոնյա Էմիրաթներում սեփական բիզնես ունի, այդ թվում`նաեւ շինարարական:

Այսինքն`նրանց շատ ձեռնտու է, որ այդ շինարարությունների վրա աշխատեն Հայաստանից տարած «մալյարները», «սվաղչիները», «կաֆելչիկները» եւ այլն, որովհետեւ նրանք հաստատ «էժանով» կաշխատեն:

Պարզապես Հայաստանից հավաքագրված «ուստեքին» իրավական կարգավիճակ է պետք, ինչով եւ, ըստ էության, զբաղված են Հայաստանի իշխանությունները: Պարզ ասած`նրանք կամաց-կամաց ոչ միայն իրենց բիզնեսներն են տեղափոխում արտասահման, այլեւ իրենց ճորտերին, որովհետեւ արտասահմանում հազիվ թե ճորտեր գտնեն: Եվ դա, ցավոք, կատարվում է պետական մակարդակով, այն պարզ պատճառով, որ այս իշխանությունները Հայաստանի բնակչությանը նույնպես իրենց սեփականությունն են համարում»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: