Իսրայելը մտադիր չէ Թուրքիայից ներողություն խնդրել 2010թ. «Ազատության նավատորմի» վրա կատարված հարձակման համար, որի արդյունքում Թուրքիայի քաղաքացիներ են զոհվել:
Ըստ «Ուայ-նեթ» կայքի, Իսրայելի ղեկավարությունը «չի կարող թույլ տալ իրեն տրվել վերջնագրերին», թեեւ «անհանգստացած է հնարավոր հետեւանքներից»:
Միեւնույն ժամանակ, այսօր ՄԱԿ-ի կողմից հրապարակվելիք զեկույցի ֆոնին իսրայելական բանակն սկսել է իրավական պատրաստություններ տեսնել` պաշտպանելու նավատորմի վրա հարձակման մասնակիցներին միջազգային հետապնդումներից:
Դրա համար իրավաբան-միջազգայնագետների հատուկ խումբ է ստեղծվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցի ողջ տեքստը հայտնվել էր New York Times թերթի լրագրողների ձեռքում: Զեկույցում ասվում է, որ Իսրայելն ավելորդ ագրեսիա է ցուցաբերել Գազա ուղեւորվող մարդասիրական նավատորմի նկատմամբ:



























