Ոստիկանության Կոտայքի բաժնում սեպտեմբերի 1-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` «Չարենցի կամար» հուշարձանից մոտ 500 մ հեռավորության վրա, կնոջ դիակ կա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում՝ ճանապարհի երթեւեկելի հատվածից մոտ 45 մ հեռու, ձորակում, հայտնաբերել է մոտ 40 տարեկան անհայտ կնոջ դիակ` պարանոցի շրջանում բռնության հետքերով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:



























