Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.30-ին, խուլիգանություն կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորների բարձրակարգ սպասարկման սրահի դիմացի ավտոկանգառից ոստիկանություն բերման են ենթարկվել Մոսկվա-Երեւան թիվ 511 չվերթի 2 ուղեւորներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանցից մեկը ժամանման սրահից դուրս գալուց հետո ալկոհոլի ազդեցության տակ ավտոկանգառում տվել է սեռական բնույթի խուլիգանական հայհոյանքներ` կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իսկ մյուսը նրան կարգի հրավիրելու նպատակով մի քանի անգամ բռունցքով հարվածել է գլխին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:



























