ԱՄՆ-ում 90 ծաղրանկարիչներ որոշել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 10-րդ տարելիցը նշել մանկական ներկելու գիրք հրատարակելով։

Այն արդեն հայտնվել է վաճառքում։ Հրատարակչության էջերում կան եւ Ուսամա բեն Լադենը, եւ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը եւ անգամ Առետրի համաշխարհային կենտրոնի պայթելու պահը, հայտնում է «Վեստին»։

Գիրքը առաջացրել է դիվանագետների եւ ծնողների զայրույթը, ովքեր հայտարարել են. ողբերգության միջոցով գումար վաստակելն անթույլատրելի է։ Սակայն, չնայած բողոքի ալիքին, 10 հազար օրինակների առաջին խմբաքանակն արդեն իսկ վաճառվել է։

Կոմիքսներից մի քանիսը կարելի է դիտել ԱՅՍՏԵՂ։