Միջազգային հանրությունը որոշում է ընդունել ապասառեցնել Քադաֆիի արտասահմանյան հաշիվներից 15 միլիարդ դոլարը, որոնք սառեցվել են Քադաֆիի դեմ պատժամիջոցների համատեքստում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ին լիբիական նոր իշխանությունների օժանդակմանն ուղղված միջազգային կոնֆերանսը տեղի էր ունեցել Ելիսեյան պալատում, որի բացումը կատարել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Մոտ 60 երկիր եւ կազմակերպությունը մասնակցել էին կոնֆերանսին:

Կոնֆերանսի մասնակիցները հանդես էին եկել նախկինում Մուամար Քադաֆիին պատկանող բոլոր լիբիական ակտերի ապասառեցման օգտին, հայտարարել էր Սարկոզին կոնֆերանսի արդյունքները ամփոփելիս:

Ֆրանսիայի նախագահը նաեւ ընդգծել էր, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է ռազմական օպերացիան այնքան ժամանակ, մինչեւ Քադաֆին այլեւս վտանգ չներկայացնի երկրի բնակչության համար:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սեպտեմբերի 1-ին ելույթ ունենալիս հայտարարել էր, որ Լիբիայում ռազմական գործողուիթյունները պետք է շարունակվեն մինչեւ քաղաքացիական բնակչության լիակատար անվտանգության ապահովումը:

Քլինթոնի խոսքով, լիբիական իշխանությունները պետք է հնարավորություն սպանան ներկայացնել երկիրը ՄԱԿ-ում, իսկ Ջամահիրի դեմ պատժամիջոցները պետք է վերացվեն:

ԱՄՆ պետքարտուղարությունը կարծում է, որ անցումային իշխանության քայլերը պետք է ուղղված լինեն երկրի վերականգմանը: «Աշխատանքը չի վերջանում Քադաֆիի վարչակարգի տապալմամբ: Պատերազմում տարած հաղթանակը խաղաղության երաշխիք չէ»:

Սեպտեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Լիբիայի ժամանակավոր անցումային խորհուրդը: ՀՀ ԱԳՆ օգոստոսի 31-ի հայտագիրը փոխանցվել է Փարիզում Լիբիայի դեսպանության միջոցով: