Սեւանա լճի մակարդակը հուլիս ամսվա ընթացքում իջել է 5 սմ-ով, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Հուլիսի 31-ի դրությամբ լճի մակարդակը գտնվում էր ծովի մակերեւույթից 1900.42 մ բարձրության վրա, որը 2010թ. նույն օրվա համեմատ բարձր է 23 սմ-ով:
Հուլիսին Սեւանա լճի մակարդակի իջեցման հիմնական պատճառը ոռոգման նպատակներով բաց թողնվող ջուրն է: 2011 թ. լճից բաց թողնված ջրի քանակը կազմել է 71.199 մլն. խմ:




























