Լիբիայում լրագրողներն ապստամբների հետ միասին մտել են Մուամար Քադաֆիի օդանավ, որոնց պատրաստած տեսանյութերը վկայում են, որ Քադաֆին տեղաշարժվելիս է եղել փաստացի ստանդարտ կոմպլեկտացիայի օդանավով:

Կատարելագործված սրահը առանձնապես մեծ շքեղություն չէ. միայն բազկաթոռներն են փոխված կաշվե բազկաթողներով: Օդանավում կա նաեւ ընդարձակ լոգարան, որը չի փայլում ոսկյա սանտեխնիկայով: Օդանավում չկա ո’չ գոլֆի մարզասարք, ո’չ հսկայական հեռուստացույց, ինչպես Թրամփի բիզնես-ջեթում, նշում է RBC-ն: