Առաջիկա 8 ամսվա ընթացքում Լիբիան կգլխավորի Անցումային ազգային խորհուրդը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Անցումային ազգային խորհրդի ներկայացուցիչ Գումու ալ-Գամատին:
Նրա խոսքով, իշխանության փոխանցման գործընթացը կսկսվի, եթե նույնիսկ շարունակվի նոր իշխանությունների դեմ դիմադրությունը, իսկ Մուամար Քադաֆին շարունակի մնալ ազատության մեջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Կանցնի 8 ամիս եւ եւս մեկ տարի, մինչեւ երկրում տեղի կունենան խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ: Այսպիսով, 20 ամիս անց լիբիացի ժողովուրդը կընտրի այն ղեկավարությունը, որը ցանկանում է»,-ամփոփել է Անցումային ազգային խորհրդի ներկայացուցիչը:



























