Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 2-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ եւ մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Խրիստոս Պուրգուրիդեսի ղեկավարած պատվիրակությանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը, հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի եւ ԵԽԽՎ-ի համագործակցությունը իրավական հարցերի եւ մարդու իրավունքների ոլորտում:
Չնայած մասնավոր հրավերին, հյուրերին ընդունում են ամենաբարձր մակարդակով: Իսկ քաղաքացիական ակտիվիստներից Պուրգուրիդիսն ու նրան ուղեկցող Էլզա Պապադիմիտրիուն նախընտրել են Քրեակատարողական ծառայությունը վերահսկող հանձնաժողովի հետ հանդիպումը: Մինչեւ ժամանակ, ըստ Turan-ի, հայտնի իրավապաշտպանների հետ հանդիպումներ նախատեսված չեն:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ադրբեջանական ազգային կոմիտեի ղեկավար Արզու Աբդուալլեւան հայտնել է, թե տեղյակ չէ պատվիրակության այցից եւ հանդիպման հրավեր չի ստացել:
Մեկ այլ իրավապաշտպան, Սաիդա Գոջամանլին հայտնել է, թե Պուրգուրիդիսը հայտնի է «Ադրբեջանում մարդու իրավունքների հարցում ոչ օբյեկտիվ դիրքորոշումներով»: Գոջամանլին կարծում է, որ Պուրգուրիդիսին հրավիրել են ԵԽԽՎ օրակարգից քաղբանտարկյալների հարցը հանելու նպատակով:
Տարօրինակ է, որ եվրոպացի հյուրերը ցանկություն չեն հայտնել հանդիպել մամուլի ներկայացուցիչներին:




























