Տաջիկստանի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվելու է եւս 49 տարով: Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել սեպտեմբերի 2-ին Դուշանբեում:
Այսօր այնտեղ կայացել է երկու երկրների նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Էմոմալի Ռահմոնի հանդիպումը:
«Մենք պայմանավորվել ենք հանձնարարել մեր գերատեսչություններին, որ հաջորդ տարվա առաջին եռամսյակում ստորագրման ներկայացնեն համապատասխան նոր համաձայնագիրը` միտված ապագայում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի 49 տարով երկարձգմանը»,- ասել է Մեդվեդեւը:
Նշենք, որ 2010թ. օգոստոսին Ռուսաստանն ու Հայաստանը Երեւանում ստորագրեցին ռուսական ռազմակայանի գործողության ժամկետը մինչեւ 2044թ. երկարաձգելու մասին համաձայնագիրը:



























