«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` սեպտեմբերի 2-ին ամերիկյան դոլարի փոխարժեքը բարձրացել է միանգամից 2.76 կետով կամ 0.75 տոկոսով: Գործարքներն իրականացվել են 1դոլար/370 դրամ միջին փոխարժեքով: Ընդհանուր առմամբ վաճառվել է 2.85 մլն դոլար:

2011 թ. ընթացքում սա բորսայում տեղի ունեցած փոխարժեքի ամենակտրուկ տատանումն է:

Դրամի սեպտեմբերյան արժեզրկումն ընդհանուր առմամբ կանխատեսելի էր: Աստիճանաբար չեզոքացվում են այն գործոնները, որոնք ամռան ամիսներին նպաստում էին դրամի ամրապնդմանը: Այդ գործոններն էին` մթերումները, զբոսաշրջային հոսքերի աճը եւ նախակրթական սեզոնը: Այս պահին շուկայում նկատվում է դոլարի առաջարկի անկում, ինչն էլ ստիպում է բանկերին` բարձրացնել դոլարի փոխարժեքը: