2011 թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում գործում են 21 առեւտրային բանկեր` 418 մասնաճյուղերով: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած Բանբերում:
Բանկերի ընդհանուր ակտիվները կազմում են 1.7 տրլն դրամ (մոտ 4.3 մլրդ դոլար): Երկրորդ եռամսյակի ընթացքում 16 բանկում արձանագրվել է ակտիվների աճ, իսկ 5-ում` նվազում:
Բանկերի ակտիվներում ամենամեծ տեսակարար կշիռ ունեն իրավաբանական անձանց տրամադրած վարկերը` 35.9 տոկոս: Ֆիզիկական անձանց տրամադրած վարկերի տեսակարար կշիռն աճել է մինչեւ 20.7 տոկոս:
2011 թ. հուլիսի 1-ի դրությամբ բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրամադրած վարկերի ծավալը կազմել է 1.48 տրլն դրամ (մոտ 4 մլրդ դոլար):



























