Առաջիկա երեք օրերին հանրապետությունում եղանակի էական փոփոխություններ չեն սպասվում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը։

Նրա տեղեկացմամբ, օդի ջերմաստիճանը հանարապետության ողջ տարածքում կնվազի 2-3 աստիճանով, հյուսիսային առանձին շրջաններում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ «Մայրաքաղաքում եւս առաջիկա օրերին ջերմաստիճանը 1-2 աստիճանով կնվազի»,- հավելեց հիդրոօդերեւութաբանության բաժնի պետը։