Թերթը գրում է, որ Հայաստանում վրաց եկեղեցին պաշտոնական կարգավիճակ է պահանջում Հայաստան-Վրաստան սահմանի մոտ գտնվող հինգ վանքերի համար` Ախթալա, Քոբայր, Հնեվանք, Խուճապ եւ Կիրանց: Հայ Առաքելական եկեղեցին համաձայն է վրաց եկեղեցու պաշտոնական կարգավիճակի վերաբերյալ պնդումներին, սակայն Հայաստանի եկեղեցու առաջնորդները դեմ են վանքերը տալուն:

Մայր Աթոռի խոսնակ Տեր Վահրամն ասում է, որ Հայաստանում ապրում է ընդամենը 600 վրացի, եւ եկեղեցիների տալն արդարացված չի լինի:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այս խնդիրը Հայաստանում ապրող վրացիների թվաքանակով պայմանավորելը արդարացված չի համարում: «Սա ի՞նչ տրամաբանություն է` եթե ասենք, վրացիները լինեին 6000 հոգի, ոչ 600, հիմնավո՞ր էր համարվելու նրանց պահանջը: Այդ վանքերի շուրջ այն բազում համայնքները, որ գոյատեւել են, երբեք վրացիներ չեն եղել, գոնե մեկ վրացի ընտանիք պատմության մեջ արձանագրված չէ»,- նշել է նա: