Թերթը գրում է, որ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի կալանավորումը ոչ միայն անակնկալի է բերել շատերին, այլեւ, փաստորեն դարձել է հումորի թեմա: Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դպրոց կատարած այցելության ժամանակ երեխաներից մեկին հարցրել է, թե ինչ է ուզում դառնալ, երեխան պատասխանել է` ոստիկան, ինչին ԱԺ նախագահն արձագանքել է` «Գործ չունես, ոստիկաններին բռնում են»: 

«Մեր տեղեկություններով` այս հումորը բավականին թանկ է նստել Արգամիչի վրա, քանի որ վերեւներում քննարկման թեմա է դարձել: Նրան մեղադրում են, որ պետական պաշտոնյայի մակարդակով ձեռք է առել «այդ լուրջ գործընթացը»: Երեկ մեր թղթակիցը Աբրահամյանի մամուլի քարտուղարից փորձեց ճշտել, թե ինչ է նկատի ունեցել նա այդ արտահայտությունն անելով, եւ Արգամիչը փոխանցել է, թե` «ընդամենը հումոր է արել, առանց որեւէ ենթատեքստի»: Թերեւս բարձրաստիճան ոստիկանների` ճաղերի հետեւում հայտնվելը նա սրտին մոտ է ընդունել այն պատճառով, որ եղբոր որդին էլ Արարատի մարզի ոստիկանապետն է»,- գրում է «Հրապարակ»-ը: